Դիպլոմային աշխատանք

ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ»ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՔՈԼԵՋ

Նախադպրոցականմանկավարժություն

 

 

Թեմա՝ Ընտանիք  մանկապարտեզհամագործակցությունը՝ երեխայիներդաշնակ զարգացման գրավական

Ուսանողներ՝ Նոնա Զաքարյան, ԱննաՊողոսյան

Ղեկավար՝ Լուսինե Փաշայան

Գրախոս՝ Քնարիկ Ներսիսյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երևան, 2019

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 

ԳԼՈՒԽ 1 ԸՆՏԱՆԻՔԻ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵԽԱՅԻԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

11 Ընտանիքի  դերը երեխայի զարգացմանհարցում

1.2 Մանկապարտեզի դերը երեխայիզարգացման հարցում

13 Ընտանիքի ներգրավումըմանկապարտեզի կյանքին

14 Ընտանիքի և մանկապարտեզիհամագործակցությունը

ԳԼՈՒԽ 2 ԸՆՏԱՆՔՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԱՄԱԳՈՐԾԱՑՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼՆԵՐ

2.1 Ընտանիք մանկապարտեզ համագործակցության մոդելը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր պարտեզներում 

22 Ընտանիք  մանկապարտեզ համագործակցության ստանդարտացված մոդելի նմուշ թաղային մանկապարտեզի օրինակով

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ներածություն

Ընտանիքի դերը և ազդեցությունը երեխայիզարգացման, անհատականության ձևավորմանև ողջ կյանքի վրա անժխտելի է։ Ինչպեսանժխտելի է այն, որ երեխայի առաջինդաստիարակը և ուսուցիչը նրա ծնողներն են, ովքեր պատասխանատու են այն միջավայրիհամար, որտեղ մեծանում է իրենց երեխան։

Երեխայի զարգացման հարցում ընտանիքիցհետո կարևոր գործառույթ է կատարումմանկապարտեզը, որը դառնալով գործընկեր, շարունակում է ընտանիքի աշխատանքը, օգնումընտանիքին։

Ուստի, երեխայի անհատականությանձևավորման, ներդաշնակ զարգացման համարկարևոր է այդ երկու կարևոր օղակներիհամագործակցությունը։

Աշխատանքի նպատակը։ Աշխատանքինպատակը ընտանիք  մանկապարտեզհամագործակցության մոդելներիուսումնասիրությունն ու ներկայացումն է։

Թեմայի արդիականությունը։ Այսօր թե՛մանկապարտեզը և թե՛ ծնողական համայնքըավելի մեծ հնարավորություններ ունենհաղորդակցման և գործընկերության հարթակներստեղծելու և իրար աջակցելու համար։ Եվ այդ համագործակցության արդյունավետությունով է պայմանավորված նոր սերնդի առողջ  և ներդաշնակ զարգացումը։

Աշխատանքի նպատակը և խնդիրները։Աշխատանքի նպատակն է ներկայացնելընտանիքի և մանկապարտեզի դերը ևնշանակությունը երեխայի ներդաշնակզարգացման գործում, ինչպես նաևուսումնասիրել և ներկայացնել ընտանիք մանկապարտեզ համագործակցության մոդելներ։

Աշխատանքի մեթոդաբանական հիմքերը։Աշխատանքը կատարել ենք համադրական ևվերլուծական մեթոդների կիրառմամբ։

Աշխատանքի նշանակությունը։ Փորձ էկատարվել ներկայացնել ընտանիք մանկապարտեզ համագործակցության, գործընկերության օրինակներ, որից կարող ենօգտվել դաստիարակները, ծնողները ։

Աշխատանքը ունի հետևյալ բաժինները՝ ներածություն, առաջին գլուխ, երկրորդ գլուխ, եզրակացություն, գրականության ցանկ։ Աշխատանքը կազմված է 25 համակարգչային էջից։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

11 Ընտանիքի  դերը երեխայի զարգացմանհարցում

Ընտանիքը եղել և մնում է անձի  բարոյականդաստիարակման  հիմնական օղակն ուվճռական գործոնը։ Ընտանիքից է սկսում բարոյական դաստիարակման  նախահիմքերիկառուցումը, որից հետագայում ձևավորվում ևամրապնդվում են անձի վարքի ձևերը ։

Երեխան ծնվելով ընկնում է իր համար բոլորովիննոր վայր, դժվարություններով լի մի աշխարհ, որտեղ նրա հիմնական ու առաջին  սյունըընտանիքն է ։Երեխան աչքերը բացելով, տեսնումէ իր ծնողներին, շփվում նրանց հետ ։ Ծնողներիվաղ ներգործությունները, որոնք նույնիսկ կարողեն  չգիտակցվել երեխայի կողմից, ազդում են նրահետագա զարգացման վրա ։ Առհասարակ, դաստիարակչական ներգործություններիարդյունավետությունը կախված է ծնողների միջև առկա  փոխհարաբերություններից, ընտանիքի կյանքի ձևից՝ «առողջությունից», բարեհաջողությունից, նրա երջանիկ մթնոլորտից։

Ընտանիքում են դրվում երեխայիբարոյական, գեղագիտական,տնտեսագիտականդաստիարակման հիմքերը ։ Երեխայի համարընտանիքը պատրաստի օրինակ է սեփականկյանքը  կառուցելու համար ։ Նա աչքերը բացելով, տեսնում է իր ընտանիքը, նրա ավանդույթները, հարաբերություններն ու դրվածքները, ուստիճիշտ է այստեղ հիշել այն արտահայտությունը, թեյուրաքանչյուր երեխա իր ընտանիքի հայելին է ևնրա ծնողներն են  պատասխանատու  երեխայիհետագա ողջ կյանքի համար ։ Ծնողները շատդեպքերում կարող են  նույնիսկ չնկատել ,որիրենց ամեն խոսքով, վարք ու բարքով օրինակ ենծառայում  իրենց երեխաների համար ։ Երեխանամենից առաջ  իր ընտանիքում է տեսնումբարության, ուշադրության, քնքշանքի, ծերերի, երեխաների ու թույլերի նկատմամբխղճահարության ու փոխօգնությանզգացումների արմատները։ Երեխան յուրացնումէ ընտանեկան ավանդույթներն ու սովորույթները՝  նախապատրաստվում է  հետագաաշխատանքային  գործունեությանը։Ընտանեկան միջավայրում են դաստիարակվումայնպիսի սովորույթներ, ինչպիսիք ենինքնասպասարկումը, ինքնակազմակերպումը, պատասխանատվությունը, հոգատարությունը։

Ընտանեկան դաստիարակությունը  կարող է նպաստել երեխայի մոտ ձեռներեցության, տնտեսվարության, հաշվենկատության, ինչպեսնաև ինքնուրույնության,անկախության, ինքնասպասարկման կարողություններիձեռքբերմանը և երեխայի արագ աճին։

Ինչ կարող են անել ծնողները

 Ժամանակ հատկացնեն   իրենց երեխայինիսկապես ուշադիր նայելու համար։ Նկատենհիվանդության, էմոցիոնալ հուզվածության, քաշի ավելացման կամ  կորստի, խնամքիպակասի կամ  զարգացման փոփոխության հետ կապված  նշանները ։
 Ավելի շատ ժամանակ  անցկացնեն ՝ լսելովերեխային ։ Հարցնեն ամեն ինչի մասին ՝սկսած այն բանից, թե ինչպես են գործերըմանկապարտեզում, մինչև այն, թե որքանով էնրան դուր գալիս իրենց պատրաստած նախաճաշերը։
 Ծիծաղեն միասին ։ Պիտի թողնել, որ  երեխանսովորեցնի ծնողին իր պես երեխա լինել, կատակել, զվարճանալ իր ձևով ։
 Աշխատել աշխարհին  նայել երեխայի աչքերով։Հիանալ  առաջին ձյունով  կամ աշնանայինտերևների  մեջ թավալ գալով ։
 Պիտի հրաժարվել երեկոյան  կարևոր  ժամերընվիրել  արտաժամյա աշխատանքին 
 Հիշել օրը ճիշտ սկսելու  կարևորության մասին,  որի մեջ մտնում է ոչ միայն  լավ նախաճաշը, այլև ջերմ հրաժեշտը։
 Համբուրել երեխային, գրկել նրան, սեղմել նրաձեռքը  և ասել, որ սիրում եք  նրան։

 

 

 

1.2 Մանկապարտեզի դերը երեխայիզարգացման հարցում

Մարդկային շփման առաջին փորձըերեխաները ստանում են ընտանիքում, բայցհասարակություն ինտեգրվելու առաջին մեծփուլը երեխայի համար հանդիսանում էնախակրթարանը, մանկապարտեզը։Մանկապարտեզի առօրյան ի տարբերությունընտանեկան միջավայրի հնարավորություն էտալիս երեխային շփվել իր հասակակիցների հետ, դառնալ ավելի ինքնուրույն։ Նախակրթարանիընտրության ժամանակ ծնողները պարտադիրպետք է ուշադրություն դարձնեն՝  

1. Ինչպիսի դաստիարակներ և դայակներ ենզբաղվում երեխայի խնամքով ևդաստիարակությամբ։
2. Ի՞նչ մեթոդով են իրականացվում երեխայի զարգացման ծրագրերը։
3. Արդյոք երեխան սիրում է դայակին ևդաստիարակին, հաճույքով է հաճախում, թեպարտադրված։
4. Արդյոք երեխան ճնշման չի ենթարկվումհասակակիցների ևմեծահասկների կողմից։
5. Որքանո՞վ է նախակրթարանը, մանկապարտեզը

համապատասխանումսանիտարահիգիենիկ պայմաններին։

6 Որքանո՞վ է նախակրթարանը, մանկապարտեզը երեխայի զարգացման համար նպաստավոր միջավայր ապահովում։

Յուրաքանչյուր երեխա անկրկնելի էանհատական զարգացման տեմպով և իր ուրույնոճով։ Երեխաների անհատականառանձնահատկությունները  պետք է հաշվիառնվեն նրանց հետ հաղորդակցվելիս և գործունեություն կազմակերպելիս։ Երեխաներիհետ իրականացվող գործունեությունը պետք էհամապատասխանի երեխայի զարգացմանհնարավորություններին և խթանի նրանցհետաքրքրությունը, մտածողությունը։ Երեխանսովորում է իրերին ձեռք տալով, դրանքգործածելով, փորձարկելով և շփվելով։Մանկապարտեզը, պետք է ստեղծի միջավայր, որը պետք է նպաստի երեխայի զարգացմանը, դաստիարակը, պետք է ստանձնի խաղընկերոջ դերը։ Օրվա գործունեությունը պլանավորելիսպետք է դնել խթանող, երեխաներին խրախուսողխաղեր։ Դաստիարակը պետք է հետևիերեխաներին որպեսզի հասկանա, թե ինչն էնրանց հասկանալի, ինչը անհասկանալի։Հիմնվելով դիտարկումների վրա, պետք էդաստիարակը առաջարկի հավելյալառաջադրանքներ, որոնք կխթանենմտածողությունը։ Երեխաների զարգացմանկարևորագույն նախապայմանը զարգացմանբոլոր ոլորտներում՝ ֆիզիկական, սոցիալական, հուզական և իմացականփոխկապակցվածությունն է։ Մի ոլորտիառաջընթացի զարգացումը ազդում է մյուսոլորտների առաջընթացին։ Կարևորագույննախապայմանը խախտված է, երբ շեշտը դնում էիմացական զարգացման վրա՝ նվազեցնելովերեխայի զարգացման մյուս ոլորտներինշանակությունը։ Որպեսզի երեխան արագյուրացնի ինֆորմացիան, անհրաժեշտ է, որ այնկապված լինի երեխայի կյանքի ու միջավայրի հետև համապատասխանի նրա զարգացմանմակարդակին։ Երբ երեխաները զգում են, որսովորածն առնչվում է իրենց կյանքի հետ, ավելիհետևողական են կատարում առաջադրանք ևպատրաստ են լինում սովորելու ավելին։

Մանկական հոգեբանների մեծ մասը միակարծիքի է ՝ երեխան պետք է հաճախի մանկապարտեզ, քանի որ այն մեծ դեր ունիերեխայի  սոցիալիզացման գործում։

Հայտնվելով մանկապարտեզում՝ իրենանծանոթ շրջապատում՝ երեխան շփվելու նոր հատկություն է ձեռք բերում ։ Եթե տանը նասովորել է  առաջին իսկ պահանջով  ստանալ այն, ինչ ուզում է կամ իր ուզածին հասնել լացով կամհիստերայով, ապա նոր միջավայրում  նաստիպված է  հարմարվել և ուրիշների կարծիքըհաշվի առնել։

Երեխայի էմոցիոնալ դաշտում , տեղի ենունենում փոփոխություններ։ Եթե առաջ նակարեկցում էր  հեքիաթների կամ  մուլտերիհերոսներին, ապա  հիմա սկսում է  կյանքի նորփուլ, որտեղ  ընկերները իրական են ։Մանկապարտեզում կազմակերպում են միջոցառումներ,  նշվում են տարեդարձեր, կազմակերպվում են արշավներ , այցելություններթանգարաններ ։ Երեխան սովորում է  նորմալարձագանքել  իրադարձություններին, ստանումէ մի շարք էմոցիաներ, որոնք հետո դասակարգումև գնահատում է ։

Սահմանվում է հստակ օրակարգ ։Փոքրիկըզբոսնում է , խաղում, սնվում է օրվա հստակժամերին ։ Ճիշտ սահմանված օրակարգը երեխայի հոգեբանական  և էմոցիոնալզարգացման կարևոր դրույթներից մեկն է ։

 Մանկապարտեզում երեխան ստանում է իր առաջին առաջադրանքները, որոնք նա փորձումէ  ճշտությամբ կատարել։ Օրինակ՝  հարդարելանկողինը, դասավորել խաղալիքները,  ուտելուցհետո հավաքել սպասքը, ինքնուրույն հագնվել ևայլն ։ Նման պարզ խնդիրները  երեխայի մոտ զարգացնում են  պատասխանատվությունը  ևինքնուրույնությունը։

Մանկապարտեզ հաճախելն ունի մի շարքդրական ազդեցություններ երեխաներիհոգեբանական զարգացման վրա
Ի տարբերություն տանը ծնողի, ընտանիքիանդամի կամ դայակի հսկողության տակմնալուն`մանկապարտեզ գնալիս զարգանում եներեխայի՝
—    սոցիալական հմտությունները՝ նրանքսովորում են ուրիշ անհատների հետհաղորդակցվելու հմտություններ (ինչնէականորեն տարբերվում է ընտանիքիանդամների/դայակի հետհարաբերություններից),
—    թիմում աշխատելու հմտությունները,
—    խոսքային հմտությունները,
—    հուզական աշխարհը. նրանք ավելի լավ ենհասկանում իրենք իրենց եւ դիմացինիզգացմունքներն ու հույզերը
Ինչպես նաեւ երեխան՝
—    սովորում է հարգել դիմացինին,
—    ձեռք է բերում նոր ընկերներ,
—    ծանոթանում է նոր մոտեցումների եւգաղափարների հետ,
—    լայնացնում է աշխարհայացքը:
Մանկապարտեզ հաճախելն ունի նաեւ միշարք այլ առավելություններ
 Կա հստակ սահմանված օրվա ռեժիմ՝ ինչքանուզում է հետեւողական լինի ծնողը, դայակը կամտատիկը, տնային պայմաններում օրվա ռեժիմինհետեւելը շատ ավելի բարդ է, երբեմն նույնիսկ՝անհնար
 Երեխաների հետ զբաղվում է հատուկ նրանցհետ աշխատելու համար մասնագիտացվածանձնակազմ, ինչը ոչ միշտ է հնարավորապահովել խնամակալի դեպքում:
 Հետազոտությունները ցույց են տալիս նաեւ, որմանկապարտեզից հետո երեխաներն ավելիարագ եւ հեշտ են հարմարվում դպրոցին: Այստեղգլխավորը ոչ թե ձեռք բերած ուսումնականգիտելիքներն են (տառաճանաչություն կամմաթեմատիկա), այլ կյանքի մի շարքհմտությունները, օրինակ՝ ռեժիմին սովոր լինելը, խմբով աշխատելը, սոցիալական հմտություններձեռք բերելը եւ այլն
Երեխաներին մանկապարտեզ տանելուցանկալի տարիքը 3 տարեկանն է
Իհարկե, ցանկալի տարիքը կախված է երեխայիառանձնահատկություններից: Կան երեխաներ, որոնք արդեն 2 տարեկանից լրիվ պատրաստ ենմանկապարտեզ հաճախելուն, սակայնընդունված է համարել, որ լավագույն տարիքը 3 տարեկանն է: Այդ ժամանակ երեխան արդենունի զարգացած խոսք, կարողանում էարտահայտել իր զգացմունքներն ուցանկությունները, սովոր է մեծահասակներինտեղեկացնել իր կարիքների մասին (զուգարանիկարիք, սոված է կամ մրսում է) եւ այլն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

13 Ընտանիքի ներգրավումընախադպրոցական հաստատության կյանքին

Շատ կարևոր է ծնողների ակտիվմասնակցությունը մանկապարտեզում իրականցվող կրթության, դաստիարակության ևզարգացման գործընթացում։

Այդ համագործակցությունից շահում է, թե՛երեխան, թե՛ ընտանիքը, թե՛ տվյալհաստատությունը։ Դեռ փոքր տարիքից, վաղմանկության շրջանում երեխաները իրենցինքնուրույնությունը, անհատականությունըհաստատելու, ապահով բարեկեցիկ կյանքունենալու համար մեծապես կախված են լինումիրենց ընտանիքից։ Ծնողները համարվում եներեխայի համար առաջին ուսուցիչը և առաջինօրինակ ծառայողը։ Երեխաները անմիջապեսընկալում են այն ամենը ինչը տեսնում և լսում են։Այդ պատճառով այն մարդիկ, ովքերշրջապատում են երեխային պետք է հետևել իրենցցանկացած քայլին, խոսքին և կատարածգործողություններին։ Ընտանիքները լինում ենշատ տարբեր և մանկավարժը՝ ով աշխատում էայդ տարբեր ընտանիքներում բնակվողփոքրիկների հետ պարտավոր է մանրամասնուսումնասիրի նրանց ընտանիքները և փորձելըմբռնել ընտանեկան կյանքի փոփոխական ևանհատական բնույթը։ Ընտանիքները տարբերեն իրենց բնույթով կազմով և գործողությամբ։Մենք չենք կարող անկնկալել, որ բոլորընտանքիները նույն կերպ կմասնակցեն երեխայիկրթմանը, խնամքին, դաստիարակությանը, հնարավորինս շատ ժամանակ կհատկացնեննրանց և կաջակցեն ամենափոքր հարցերում։Դաստիարակը ով աշխատում է երեխաների հետպարտավոր է ծնողի հետ զրուցել, քննարկել այնբոլոր խնդիրների մասին, որոնք առնչվում եներեխայի հետ։ Հնարավորություն տալ նրանցխոսել և տալ տարբեր գաղափարներ ևտեղեկություններ, որոնք էլ ավելի հեշտկդարձնեն երեխայի հետ շփումը։ Ծնողի հետարդյունավետ հաղորդակցում ապահովելու համար դաստիարակը պետք է բազմաբնույթգործողություններ ծավալի և տարբերռազմավարություններ կիրառի, լինիստեղծագործ, ճկուն, բարեհամբույր, մեծահոգի, համբերատար, բանիմաց և հոգատար։ Ծնողիտեղեկացված լինելը երեխայի կատարածցանկացած լավ և վատ արարքի մասին է ավելի էհեշտացնում համագործակցությունը ծնողի հետ։Եվ որպես գործընկերներ ավելի միավորումնրանց և արդյունավետ դարձնում նրանցկատարած աշխատանքը։

Ծնողները կարող են ներգրավվել տարբերկազմակերպչական նպատակներով։ Օրինակնյութական միջավայրի բարելավման , խոհանոցային աշխատանքներում, միջոցառումների և էքսկուրսիաների ժամանակ։Շփմանը նպաստում են նաև ծնողականհավաքները, սեմինարները, ծնողների կողմից խմբում իրականցվող գործունեությունները։

Ընտանիք  մանկապարտեզ դրականհամագործակցությունը երեխայի շուրջ ստեղծումէ մի միջավայր, որտեղ ընտանիքները և մանկապարտեզը համատեղ աշխատում եերեխայի զարգացմանն ու դաստիարակությաննուղղված ընդհանուր նպատակներին հասնելուհամար։ Մանկավարժների և ընտանիքների միջևդրական հաղորդակցությունը դրական մթնոլորտէ ստեղծում երեխաների համար։ Երեխայիընտանիքի անդամները նրա առաջինուսուցիչներն են։ Երեխաները շատ բան ենսովորում հենց ընտանիքից սկսած բաժակով ջուրխմելուց մինչև ընթերցանություն։ Ընտանիքիանդամներն են երեխայի համար կենսականորենկարևոր որոշումներ ընդունում, շրջապատումնրանց սիրով, կրթում և դաստիարակում։ Նրանքշատ լավ են ճանաչում իրենց երեխաներին ևգործուն դեր ունեն նրանց դաստիարակությանգործընթացում։ Երեխաներն իրենց վրա կրում ենընտանիքի ազդեցությունը, ուստիդաստիարակները պետք է լրջորեն հաշվի առնենայդ փաստը և երեխաներին հետ աշխատելիսամրապնդեն կապը ընտանիքի հետ՝ նկատիունենալով դրանց առանձնահատկություններըև տարբերությունները։ Որքան սերտ ևարդյունավետ լինի մանկապարտեզընտանիքկապը, այնքան ավելի մեծ կշահեն երեխաները

 

 

 

 

 

 

 

 

14 Ընտանիքի և մանկապարտեզիհամագործակցությունը

Արդյունավետ համագործակցությանդեպքում  ընտանիքը, մասնավորապես՝ծնողները, ակտիվորեն մասնակցում են երեխայիմանկապարտեզային կյանքին։ Դրա համարանհրաժեշտ է մանկապարտեզի և ընտանիքի՝համապատասխանաբար տնօրենության, դաստիարակների և ծնողների փոխադարձ համաձայնությունը, որից մեծապես շահում ենթե՛ երեխան, թե՛ ընտանիքը և թե՛մանկապարտեզը։ Լինում են դեպքեր, երբ շահումէ նաև համայնքը։

Վաղ մանկության շրջանում  երեխաներնիրենց ինքնությունը,  անհատականությունըհաստատելու, ապահովություն, խնամք ևընդհանուր բարեկեցություն ունենալու համարմեծապես կախված են լինում  իրենցընտանիքներից։ Ընտանիքների ևմանկապարտեզի հաղորդակցումը  նպաստում էնրանց փոխըմբռմանն ու կողմնորոշմանը ևերեխաների նկատմամբ առավելհետևողականություն է ապահովում։ Ընտանիքների և դաստիարակներիգործունեության համատեղ ծրագրումըհեշտացնում է  երեխաների սոցիալական հաղորդակցումը ՝ սոցիալիզացիան։

Ինչո՞ւ է անհրաժեշտ խթանել մանկապարտեզի ևընտանիքի  համագործակցությունը։

Երբ ընտանիքի անդամը  դրականմասնակցություն է ունենում մանկապարտեզիկյանքին, նույնիսկ եթե այդ մասնակցությունը կարճատև է և ոչ հաճախակի , երեխայիինքնահարգանքը մեծանում է ։ Նման դրականմասնակցությունը երեխային վստահություն էներշնչում, որ իր ընտանիքը հավանություն էտալիս  տան աշխարհից լիովին տարբերվող այնմյուս աշխարհին, որտեղ ինքն  անցկացնում է առանց ծնողների։

Մանկապարտեզի կյանքին ընտանիքներիմասնակցությունը երեխաներին ավելի էոգեշնչում։ Ավելին, ընտանիքների նկատմամբդաստիարակների հարգալից վերաբերմունքներեխաներին առավել դրականորեն է տրամադրում դեպի մանկապարտեզը։ Այդժամանակ մանկապարտեզը դրական փորձառություն է դառնում ամբողջ ընտանիքիհամար։

Ի՞նչ են շահում դաստիարակներն ու պարտեզը

Ծնողների և դաստիարակի միջև երեխայիկարիքների և զարգացման մակարդակի մասինտեղեկությունների փոխանակումից շահում ենթե՛ ընտանիքը, թե՛ մանկապարտեզը։ Ծնողները, լինելով տարբեր մասնագիտությունների տերմարդիկ, կարողանում են մանկապարտեզինաջակցել կոնկերտ նախաձեռնություններում՝սկսած նյութական աջակցությունից մինչևմասնագիտական խորհրդատվությունը։

Ի՞նչ է շահում ընտանիքը

Մանկապարտեզի կյանքին ծնողներիմասնակցությունը օգնում է ծնողներին ավելիլավ հասկանալ մանկապարտեզի ծրագիրը,հասկանալ հաջողությունների ևդժվարությունների հիմքերն ու պատճառներըդիտարկել երեխայի վարքը՝ այլ երեխաների հետհարաբերություններում և ավելի խորն ըմբռնելերեխայի զարգացման հետ կապված հարցերը,ավելի հեշտորնեն են կարողանում երեխաներիդաստիարակումըտանը։Իհարկե, որոշ դեպքերում առկա է դաստիարակծնող փոխհարաբերությանաններդաշնակություն։ Նրանց հաջողփոխհարաբերությունների համար կարող ենխոչընդոտ դառնալ թե՛ անձնական և թե՛գերատեշչական գործոնները ։ Ժամանակիսղությունը, անհամապատասխանության , ինչըծնողներին հետ է պահում երեխաներիուսուցման գործին ակտիվ մասնակցությունից։

Մանկապարտեզի կյանքում ներգրավելու համարդաստիարակները ի  պետք է նախաձեռնող լինենև ուղիներ փնտրեն երեխաների միջոցովյուրաքանչյուր ընտանիքի  հետ հաղորդակցվելուհամար։ Տնօրենությունը և դաստիարակներըպետք է մշակեն և զարգացնեն ծնողների ևընտանիքի այլ անդամների հետ աշխատելուհամար անհրաժեշտ  հստակ նախագծեր և դրանցիրականացման մեթոդներ։ Կարելի է  բազմազանռազմավարություններ մշակել՝ յուրաքանչյուրընտանիքի նկատմամբ անհատական մոտեցումկիրառելու և ընտանիքների մեծամասնությանըներգրավվելու համար։

 

 

 

 

 

ԳԼՈՒԽ 2 ԸՆՏԱՆԻՔՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼՆԵՐ

2.1 Ընտանիք մանկապարտեզ համագործակցության մոդելը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր պարտեզներում։

Այսպիսով, մանկապարտեզի կյանքումընտանիքի ներգրավումը դառնում էշարունակական գործընթացի մաս։

Այս գործընթացի կազմակերպումը տարբերմանկապարտեզներ յուրովի են պատկերացում՝ ելնելով իրենց մանկավարժական մոտեցումներից և սկզբունքներից։ 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 2- 4 տարեկանների խմբերը անվանվում են «Երեխայի խնամքի և զարգացման խմբեր» , իսկ 5 տարեկանների ուսուցումն իրակացվում է առանձին ծրագրով։ Երկու դեպքում էլ ծնողը դիտվում է որպես պատվիրատու և գործընկեր։ Սա ամրագրված է նաև ծնողի հետ կնքվող պայմանագրերում։ Այս փաստն արդեն ցույց է տալիս, որ ընտանիք պարտեզ համագործակցությունը փաստագրվում է հենց սկզբում և դառնում է հարաբերությունների կառուցման պարտադիր պայման երկու կողմերիհամար։ 

Ընտանիq պարտեզ համագործակցության նախապայմանը ընտանիք  պարտեզարդյունավետ հաղորդակցության ապահովումն է։ Այս կարևոր գործընթացը բարձր մակարդակով իրակաnaցնելու համար կրթահամալիրը օգտագործում է 21-րդ դարի ամենաարդի գործիքը՝ համացանցը, մեդիան։

Կրթահամալիրի պարտեզները հինգն են, որոնք գործում են դպրոցպարտեզների մասնաշենքներում։ Կրթահամալիրն ունի իր գլխավոր, մայր կայքը,կրթահամալիրի կազմի մեջ մտնող յուրաքանչյուր դպրոց ունի իր առանձին ենթակայքը, իսկ յուրաքանչյուր դաստիարակ իր անհատական բլոգը, որտեղ տեղադրվում են երեխաների հետ իրականացվող նախագծերը, շաբաթվա աշխատանքային նախագիծը, շաբաթվա մասին պատմող տեսանյութեր, ֆոտոպատումներ։

Սա, թերևս, ընտանիքդպրոց հաղորդակցության առաջին, բաց հարթակն է։ Ծնողը ցանկացած պահի կարող է այցելել նշված հարթակներից ցանկացած մեկը, ծանոթանալ իր երեխայի գործունեությանը վերաբերող նախագծերին, տեսանյութերում, ֆոտոպատումներում գտնել իր երեխային, դիտարկել նրան խմբում։

Հաջորդիվ, կրթահամալիրի պատեզների բաց և թափանցիկ միջավայրն է։ Պարտեզային խմբասենյակները ընդարձակ են, խոհանոցըխաղասենյակը  ննջասենյակը մեկ ընդարձակ տարածքում են։ Ծնողը կարող է ցանկացած պահի ներս մտնել, տեսնել, թե ինչով է զբաղված իր երեխան, մասնակցել այդ պահին իրականցվող գործունեությանը։

Պարտեզի բուն գործունեությանը ծնողներին ներգրավելու նպատակով իրականացվում են բազմաթիվ և բազմաբնույթ նախագծեր։ Մի դեպքում ծնողը դառնում է դաստիարակի օգնական, մյուս դեպքում՝ խորհրդատու մասնագետ, երրորդ դեպքում՝ նախագծում և իրականացնում է փոքրիկ նախագծեր։ Նշված երեք դեպքերում էլ, գտնվելով պարտեզի միջավայրում, ծնողը սկսում է ավելի լավ հասկանալ ծրագիրը, մանկավարժական մոտեցումները, նկատել դժվարությունները,դիտարկել իր երեխայի վարքը՝ չհենվելով միայն դաստիարակի կատարած դիտարկումների և կարծիքի վրա։

Բացի նշվածից, կրթահամալիրում առանձնակի ուշադրություն է դարձվում ծնողական կրթությանը։ Ծնողների համար կազմակերպվում են տարբեր սեմինար  պարապունքներ։ 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ընտանիք  դպրոց համագործակցության մասին դաստիրակները պատմում են նաև «Դպիր»մանկավարժական հանդեսում և «Պարտեզ»ամսագրում։ Ստորև՝ որոշ մանկավարժական հոդվածներ և դաստիրակաների բլոգներից՝ տեսանյութեր։

Ընտրանի «Դպիր» ամսագրից

Սոնա Կարապետյան

Ընտանիքպարտեզ համագործակցություն

Աննա Հայրոյան

«Հեքիաթասաց հայրիկ» նախագիծ

Դաստիարակների բլոգներից

Հեքիաթասաց հայրիկը

Դիջի շնորհավորանք

Թթուդրիք

Շրջակա միջավայրի համաշխարհային օր

Իմ տոն օրը

Հակաբացիլ Կոմիտաս

Ամառային պարտեզ

Թումանյանը ընտանիքում

Ծննդյան ծես

Իմ սիրելի կենդանին ընտանեկան նախագծերի փաթեթ

 

Դաստիարակների բլոգները

 

22 Ընտանիք  մանկապարտեզ համագործակցության ստանդարտացված մոդելի նմուշ մանկապարտեզի օրինակով

Ինչպես է այսօր ընտանիքմանկապարտեզ համագործակցությունն ապահովում 

սովորական թաղային մանկապարտեզը։ 

Կան մանկապարտեզներ, որոնք վերջին ժամանակներում ծնողների հետ արագ հաղորդակցում ապահովելու համար օգտագործում են ՖԲ հարթակը՝ ստեղծելով մանկապարտեզի, խմբի էջը։ Որոշ դեպքերում էջը վարում է կոնկերտ պատասխանատուն։ Կան մանկապատեզներ, որտեղ էջը վարում են նաև դաստիարակները։ Էջում սովորաբար տեղադրվում են տարվա ընթացքում իրականացված միջոցառումների տեսանյութեր, երբեմն՝ օրվա գործունեության մասին ֆոտոներ։

Տիպային մանկապարտեզներում ծնողի մուտքը խմբասենյակ արգելված է։ Ծնողը երեխային օգնում է փոխել կոշիկները խմբասենյակի հանդերձասրահում։ Երեխաների ճանապահումը նույնպես հիմնականում կատարվում  է խմբասենյակից դուրս։ Այս գործոնն արդեն անջրպետ է ստեղծում ընտանիքմանկապարտեզ հարաբերությունների կառուցման հարցում։ 

Ծնողական ժողովները տարվա ընթացքում կազմակերպվում են 1 -2 անգամ, հիմնականում միջոցառումներից, հանդեսներից առաջ՝ կազմակերպական հարցեր լուծելու նպատակով։ 

Ծնողների ներգրավումը մանկապարտեզային գործունեությանը լինում է երկու տեսակ՝ հրավեր մասնակցելու բացդասերին, որտեղ ծնողը հիմնականում լինում է պասիվ դերում, և որևէ հանրօգուտ, հասարակական աշխատանքներին մասնակցելուառաջարկի տեսքով, օրինակ, գարնանային և աշնանային ծառատունկը։

Շատ մանկապարտեզներում դեռևս պահպանված են ծնող  կոմիտեների մոդելները։

 

 

ԵԶՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Այսպիսով, ուսումնասիրելով ընտանիք մանկապարտեզ համագործակցության երկու տարբեր տիպայի մոդելներ, եկանք այն եզրահանգման, որ դաստիարակության ևկրթության համար հիմնական պատասխանատվություն է կրում ընտանիքը։Մանկապարտեզը լրացնում, լավագույն դեպքում օգնում է ծնողի սկսած աշխատանքը՝ ստեղծելով առողջ, զարգացնող միջավայր՝ երեխայի ներդաշնակ ձևավորման համար։ Ընտանիք մանկապարտեզ համագործակցությանհաջողությունը մեծապես կախված է ընտանիքի և մանկապարտեզի փոխհարաբերություններից ։Մանկապարտեզը պետք է աշխատի ընտանիքիհետ, և հարաբերությունները պետք է լինենբարեկամական, գործընկերային։

Ուսումնասիրելով «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրի փորձը, առանձնացրինք մի քանի կարևոր կետ՝ ընտանիքին մանկապարտեզիկյանքին ներգրավելու համար

1. Ընտանիքը պետք է դառնա մանկապարտեզի գործընկերը։
2. Ընտանիքը որպես փորձագետ պետք է օգնի մանկապարտեզին՝ զարգացնել և կատարելագործել Ծրագիրը։
3. Ընտանիքը պետք է ընդունի մանկապարտեզի մանկավարժական մոտեցումները և սկզբունքները։
4. Մանկապարտեզը ծնողին պիտի դիտարկի որպես գործընկեր, պատվիրատու լսի ծնողի անհանգտությունը, կարևորի նրա դիտարկումները, տարբեր մասնագիտություններ ունեցող ծնողներին դիտարկի որպես փորձագետներ։
5. Ծնողների կարողությունները դիտարկի որպես ռեսուրս և օգտագործվում ի նպատ մանկապարտեզի ։
6. Ծնողներին պիտի ներգրավի մանկապարտեզի ամենօրյա կյանքին՝ ներառելով նրանց տարբեր գործունեություններում։

Ավարտական աշխատանքը պատրաստելու համար մենք, որպես կամավորներ, փորձառություն անցանք կրթահամալիրիԱրևմտյան դպրոցպարտեզում, Արև Ուզունյանի խմբում և սովորական տիպային մանկապարտեզում։ Բացի հնգօրյա փորձառության ընթացքում կատարված դիտարկումները, հասցրեցինք ուսումնասիրել դատիրակաների բլոգները և համացանցում առկա սովորական մանկապարտեզների ֆեյսբուքյան էջերը։ 

Հաշվի առնելով, որ ընտանիք  մանակապտեզ համագործակցության նպատակը երեխաների ներդաշնակ զարգացման ապահովումն է, դիտարկեցինք երեխաների վարքը և տրամադրությունը, ինչի մասին կատարեցինք հետևյալ եզրակացությունը

Այն պարտեզներում, որտեղ ընտանիք մանակապարտեզ համագործակցությունը կարևորվում է, երեխաները ավելի ազատ են, ինքնավստահ, հանգիստ և երջանիկ։ 

Բոլոր տեսակի գործընկերությանհարաբերությունները  ընթանում են  կողմերիհավասարության, փոխադարձ գոհունակությանև հարգանքի վրա։ Եվ այդ ամենն արտացոլվում է երեխաների տրամադրությամբ։

Ստորև՝ 

Փորձառության օրագիր Նոնա Զաքարյան

Փորձառության օրագիր Աննա Պողոսյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

 

1 «Դպիր» ամսագիր

2 Նախադպրոցականի զարգացումը կրթահամալիրում 2  6 տարեկաններ

3 Նախադպրոցական նյութերի հեղինակային փաթեթ

4 Այնքան ծանոթ և մեր անծանոթ երեխանՔայլ առ քայլ

5 Դպրոցի և ընտանիքի համագործակցությունը, Ժ Ջոնս, Ս Իգնել

6 «Спок Б.» Ребёнок и уход за ним

 7 Спок Б. Книга для родителей от доктора Спока

 

 

 

2

 

Փորձառության օրագիր, 4-րդ օր

Լողավազանի բացումը Արևմուտքի դպրոց — պարտեզում

Հունիսի մեկին ընդառաջ ծնողների հետ համատեղ ուժերով անցկացրեցինք Արևմտյան դպրոց- պարտեզի լողավազանի բացման արարողությունը, որը տեղի ունեցավ կոմիտասյան երգերի ներքո: Տոնին մասնակից էին ոչ միայն երեխաները, այլ նաև դաստիարակները, ծնողները և հյուրեր։ Բոլորս միասին երգում, պարում և ուրախանում էինք։

Միջոցառման ժամանակ ծնողների անմիջական մասնակցությամբ կազմակերպեցինք հյուրասիրություն, որը մեծ ոգևորություն առաջացրեց երեխաների մոտ։

Կարծում եմ՝ հիանալի է այսպիսի միջոցառումներին ընդգրկել նաև ծնողներին, որպես մասնակից, օգնական, ինչը շատ ողջունելի և ուսուցանելի է։ Այսպիսի համագործակցությունը էլ ավելի է ամրապնդում ընտանիք-պարտեզ կապը։

Միջոցառումը հաջող ավարտ ունեցավ,առաջացնելով ծնողների մոտ մեծ ոգևորվածություն, համախմբվածություն և հիացմունքի ցգացողություն, քանի որ այս համագործակցության ժամանակ շեշտը դրվել է համատեղ աշխատանքի վրա, որը համարում եմ ստացված։

Փորձառության օրագիր, օր երրորդ

Օր երրորդ.  ես նորից ընկեր Արևիկի խմբում եմ։ Նորից հիացած և տպավորված։ Այսօր ինչպես միշտ երեխաներին դիմավորեցինք մեծ ուրախությամբ և ոգևորությամբ։ Կատարեցինք նախավարժանք, այնուհետև խաղացինք մի շարք ազգային խաղեր։ Նախաճաշեցինք և կազմակերպեցինք մեր բնագիտական գործունեություն։

Երեխաները խմեցին տարբեր համեր ունեցող ջուր և տարբերեցին  համերը՝ քաղցր, աղի, թթու։ Հասկացանք, պարզեցինք, որ ջուրը գույն չունի, այն թափանցիկ է։

Այնուհետև հավաքվեցինք բակում և ընկեր Սեդայի օգնությամբ երգեցինք Կոմիտասյան երգերի շարքը։ Երգելուց հետո շրջեցինք այգում, ապա վերադարձանք խումբ։

Փորձառության օրագիր, օր երկրորդ

Այսօր նորից ընկեր Արևիկի խումբ էի հաճախել և մասնակից եղա իրենց գործունեությանը։ Դիմավորեցինք և ողջունեցինք երեխաներին բակում, նախավարժանք արեցինք և հեքիաթ պատմեցինք։ Այնուհետև երեխաների հետ գնացինք ագարակ և այցելեցինք կենդանիներին,կերակրեցինք, ծանոթացանք ձիերի հետ,հասկացանք յուրաքանչյուր ձիուկի<<լեզուն>>: Հետո երգելով և զվաճանալով վերադարձանք խումբ: Յուրաքանչյուր երեխա պատմում էր իր տպավորությունների մասին:Թե ինչպես սիրեց և կերակրեց կենդանիներին: Ես ևս տպավորված եմ այսպիսի գործունեությանը մասնակից լինելուն : Ինձ համար մեծ զարմանք էր երեխաների անվախ մոտեցումը կեմդանիներին:

Առաջին օրս Արևմուտքի նախակրթարանում

Ես այսօր մասնակից եղա Արևմուտքի նախակրթարանի սաների առօրյաին: Մենք դիմավորեցինք և ընդունեցինք սաներին բակում մեծ ջերմությամբ և ուրախությամբ: Նրանք շատ ուրախ են գալիս մանկապարտեզ: Նախավարժանք արեցինք իսկ հետո խաղացինք զարգացնող խաղ: https://www.youtube.com/watch?v=5t_ORAQliOU&feature=youtu.be

 

https://www.youtube.com/watch?v=p-NLeri5p2g&feature=youtu.be

 

Նրանք խաղի միջոցով ավելի լավ ճանաչեցին գույները և զարգացրեցին տրամաբանությունը: Խաղից հետո նախաճաշեցինք, այնուհետև բացօթյա լողափում խաղացինք շատ զվարճալի ջրային խաղ: Մի մաաը այդ խաղի մասնակիցն էին, իսկ մյուս մասը խաղում էին ավազով: Ասեմ որ շատ տպավորված եմ,  ինձ համար մեծ ուրախություն և հիացմունք էր այս խմբում օրս անցկացնելը: Շնորհակալ եմ ջերմ ընդունելու համար ընկեր Արևից:

Խաղադարան «Մեծ,փոքր»

Երկու,երեք տարեկան երեխաները սիրում են իրենց խաղալիքները։Հատկապես գնդակներ և որքան շատ չափերի և գույների ընդգրկենք խաղի մեջ,այդքան ավելի հետաքրքիր և ուսանելի կլինի մեր խաղը։

Պարկի մեջ լցնում ենք տարբեր չափերի և գույների գնդակներ կամ փուչիկներ։ Փակում ենք երեխայի աչուկները։ Նա հանում է պարկից գնդակը և շոշափելով ասում է մեծ է թե ՝ փոքր։ Այնուհետև հանած գնդակների մեջ ենք որոշում ավելի մեծն ու ավելի փոքրը։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы