Փորձառության օրագիր, 4-րդ օր

Լողավազանի բացումը Արևմուտքի դպրոց — պարտեզում

Հունիսի մեկին ընդառաջ ծնողների հետ համատեղ ուժերով անցկացրեցինք Արևմտյան դպրոց- պարտեզի լողավազանի բացման արարողությունը, որը տեղի ունեցավ կոմիտասյան երգերի ներքո: Տոնին մասնակից էին ոչ միայն երեխաները, այլ նաև դաստիարակները, ծնողները և հյուրեր։ Բոլորս միասին երգում, պարում և ուրախանում էինք։

Միջոցառման ժամանակ ծնողների անմիջական մասնակցությամբ կազմակերպեցինք հյուրասիրություն, որը մեծ ոգևորություն առաջացրեց երեխաների մոտ։

Կարծում եմ՝ հիանալի է այսպիսի միջոցառումներին ընդգրկել նաև ծնողներին, որպես մասնակից, օգնական, ինչը շատ ողջունելի և ուսուցանելի է։ Այսպիսի համագործակցությունը էլ ավելի է ամրապնդում ընտանիք-պարտեզ կապը։

Միջոցառումը հաջող ավարտ ունեցավ,առաջացնելով ծնողների մոտ մեծ ոգևորվածություն, համախմբվածություն և հիացմունքի ցգացողություն, քանի որ այս համագործակցության ժամանակ շեշտը դրվել է համատեղ աշխատանքի վրա, որը համարում եմ ստացված։

Փորձառության օրագիր, օր երկրորդ

Այսօր նորից ընկեր Արևիկի խումբ էի հաճախել և մասնակից եղա իրենց գործունեությանը։ Դիմավորեցինք և ողջունեցինք երեխաներին բակում, նախավարժանք արեցինք և հեքիաթ պատմեցինք։ Այնուհետև երեխաների հետ գնացինք ագարակ և այցելեցինք կենդանիներին,կերակրեցինք, ծանոթացանք ձիերի հետ,հասկացանք յուրաքանչյուր ձիուկի<<լեզուն>>: Հետո երգելով և զվաճանալով վերադարձանք խումբ: Յուրաքանչյուր երեխա պատմում էր իր տպավորությունների մասին:Թե ինչպես սիրեց և կերակրեց կենդանիներին: Ես ևս տպավորված եմ այսպիսի գործունեությանը մասնակից լինելուն : Ինձ համար մեծ զարմանք էր երեխաների անվախ մոտեցումը կեմդանիներին:

Առաջին օրս Արևմուտքի նախակրթարանում

Ես այսօր մասնակից եղա Արևմուտքի նախակրթարանի սաների առօրյաին: Մենք դիմավորեցինք և ընդունեցինք սաներին բակում մեծ ջերմությամբ և ուրախությամբ: Նրանք շատ ուրախ են գալիս մանկապարտեզ: Նախավարժանք արեցինք իսկ հետո խաղացինք զարգացնող խաղ: https://www.youtube.com/watch?v=5t_ORAQliOU&feature=youtu.be

 

https://www.youtube.com/watch?v=p-NLeri5p2g&feature=youtu.be

 

Նրանք խաղի միջոցով ավելի լավ ճանաչեցին գույները և զարգացրեցին տրամաբանությունը: Խաղից հետո նախաճաշեցինք, այնուհետև բացօթյա լողափում խաղացինք շատ զվարճալի ջրային խաղ: Մի մաաը այդ խաղի մասնակիցն էին, իսկ մյուս մասը խաղում էին ավազով: Ասեմ որ շատ տպավորված եմ,  ինձ համար մեծ ուրախություն և հիացմունք էր այս խմբում օրս անցկացնելը: Շնորհակալ եմ ջերմ ընդունելու համար ընկեր Արևից:

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы