Հայ և համաշխարհային գրականություն

34CBDFCD-6F53-4CED-9591-4151335D6200Էպոսի թարգմանությունը տարբեր լեզուներով:

 «ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» էպոսը բազմիցս թարգմանվել է տարբեր լեզուներով։ Դեռևս 1881թ., Սրվանձտյանի գրի առած պատումը Գ. Խալաթյանցը թարգմանել է ռուսերեն։ Ապա ամբողջությամբ էպոսը թարգմանվել է գերմաներեն։ Վ. Բրյուսովը 1916 թ. որոշ կրճատումներով ռուսերեն է թարգմանել Մ. Աբեղյանի գրի առած պատումը։Հետաքրքրությունը էպոսի նկատմամբ մեծացել է 1938-39 թթ., նրա 1000-ամյա հոբելյանի տոնակատարությունների առիթով։ Այդ ժամանակ կազմվել և հրատակվել է «ՍԱՍՆԱ ԴԱՎԻԹ» համահավաք բնագիրը (կազմ.՝ Մ.Աբեղյան, Գ.Աբով, Ա.Ղանալանյան) թարգմանվել  է ռուսերեն ու լույս տեսել միաժամանակ Երևանում, Մոսկվայում և Լենինգրադում (ՍանկտՊետերբուրգ)։ 1939 թ. «ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ»-ը նաև թարգմանվել ու հրատարակվել է վրացերեն, բելառուսերեն, ադրբեջաներեն:Համահավաք բնագիրը թարգմանվել, հրատարակել է չինարեն, պարսկերեն, նաև ֆրանսերեն, անգլերեն, լեհերեն։ Օտար լեզուներով թարգմանվել և լույս են տեսել էպոսի գեղարվեստական մշակումները։ 

19.Օտարերկրացիների ինչպիսի՞ հիշատակություններ կան էպոսի մասին:

Հայաստանում շրջագայող 16-րդ դարի պորտուգալացի ճանապարհորդներ Անտոնիո Տենրեյրոն և Մեստրե Աֆոնսոն վկայում էին, թե լսել են սասունցիներից, որ ‹‹նա (Խանդութը) ոտքերին կրել է, ըստ սովորության, ոսկե ապարանջաններ, այնքան խոշոր ու լայն, որ մարդ կարող էր գլխով ու մարմնով դրանց միջով անցնել››:Հսկայականության, գերբնականության այդ գաղափարը խիստ անհրաժեշտ էր էպոսին, առանց դրա էպիկական ամբողջ գիտակցությունը կփլվեր: Հետաքրքիր է, որ ժողովրդական մտածողության մեջ արտասովոր վիթխարիությունը չէր տգեղացնում հերոսներին, հակառակը, ‹‹Դավիթն ու Խանդութը,Սանասարը և ուրիշները, աշխարհի գեղեցիկներն էին››:Քանի որ Սանասարն ինքը գերբնական ծագում ուներ՝ սերել էր ջրից, ապա բնական է, որ նրա կինն էլ օժտված լիներ արտառոց` հրաշագործ հատկություններով:

17.Կտակարանում կա հիշատակություն մեր էպոսի հերոսների մասին:Գտնել հատվածը և ներկայացնել:

Հին կտակարան ,  Դ Թագավորաց ,  ԺԹ, էջ 475 <<Եւ եղաւ որ այն գիշերը դուրս եկաւ Տիրոջ հրեշտակը եւ զարկեց Ասորեստանցիների բանակումը հարիւր ութսունեւհինգ հազար. Եւ երբոր առաւօտը վեր կացան, եւ ահա բոլորը մեռած դիակներ էին։ Եւ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը չուեց գնաց դարձեալ, ու նստեց Նինուէ։ Եւ երբոր նա երկրպագում էր իր աստուծուն՝ Նեսրաքի տանը, նորա որդիքը Ադրամելէք եւ Սարասար նորան սրով սպանեցին եւ իրանք փախան Արարատի երկիրը. Եւ նորա որդի Ասորդանը թագաւոր եղաւ նորա տեղ>>:

https://youtu.be/q-6NGVeoU8Y

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы