Խաղադարան «Մեծ,փոքր»

Երկու,երեք տարեկան երեխաները սիրում են իրենց խաղալիքները։Հատկապես գնդակներ և որքան շատ չափերի և գույների ընդգրկենք խաղի մեջ,այդքան ավելի հետաքրքիր և ուսանելի կլինի մեր խաղը։

Պարկի մեջ լցնում ենք տարբեր չափերի և գույների գնդակներ կամ փուչիկներ։ Փակում ենք երեխայի աչուկները։ Նա հանում է պարկից գնդակը և շոշափելով ասում է մեծ է թե ՝ փոքր։ Այնուհետև հանած գնդակների մեջ ենք որոշում ավելի մեծն ու ավելի փոքրը։

Իմ նորովի «մուտքը» կրթահամալիր

Կարծում եմ բոլորիս է հայտնի, թե որքան կարևոր է, երբ հասարակական ներգրավվածությունը մեծ շառավիղ է գցում անձնական կյանքում։

Հանգամանորեն թեմատիկ ուսուցումից անցում ես կատարում իրական աշխարհ, դառնում ես էլ ավելի ըմբռնելի, էլ ավելի հասկանալի, ոչ միայն միջավայրի, այլ՝ ինքդ քեզ համար։ Նման բեկումնային իրավիճակ ստեղծվեց Տաթև Սահակյանի համար։

Նա առաջին քայլերն արեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, հետագա քայլերը՝ ԵՊՀ։ Սովորեց, ավարտեց…

Յուրահատուկ սիրով հաճախում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, որոնք էլ տվեցին իրենց դրական ներգործությունը։

Հայացքը ապագային ուղղած նստել էր անցյալի նժույգին, որն էլ նրան առաջնորդեց նույն կրթահամալիր։

Նա մինչ օրս ամրագրվել և աշխատում է այդ կրթահամալիրում։

Ես կարծում եմ,որ սա շատ օրինաչափ և գովելի աշխատանքային կենսագրություն է և ուսանելի վարքագիծ։

Աղբյուր՝ դպիր ամսագիր

Հեղինակ՝ Տաթև Սահակյան

Իմ երազած մանկապարտեզը

img_1541 Երբ երևակայությունը հատում է իրականության սահմանագիծը, երազանքը այլևս շոշափելի է թվում։ Ասեմ շատ եմ երազում նախ դաստիարակել , հետո տնօրինել։ Տնօրեն էլ ,որ ասում եմ , միայն նրա համար , որ կուզեի ինքս կառուցել իմ երազած մանկապարտեզը՝ հեքիաթային մանկապարտեզը։ Պարզ է հիմա օրորոցային հասակում է մտահաղացումս, բայց հեռու չէ այն օրը, երբ երազանքս թևեր առած կմտնի հենց իմ պատկերացրած պարտեզը։ …Մի լուսավոր շենք, լուսավոր սենյակներ և հեքիաթային տրամադրություն ամեն րոպե, ինչու եմ ասում ամեն րոպե, քանի որ պատկերացնում եմ, որ մեր պարտեզի յուրաքանչյուր սենյակ նկարազարդ լինի հեքիաթի հերոսներով և ամեն խումբ՝ ըստ նկարների ունենա իր անվանումը։ Հենց այսպիսի միջավայրը կլինի կանչող և հոգեհարազատ բոլոր մանուկներին։ Շատ կուզենայի, որ իմ բոլոր աշխատողները վարվեին իրենց սաների հետ ոչ թե որպես «պետական », այլ «սեփական» երեխաների նման։ Որպեսզի լինի առողջ մթնոլորտ և բարիդրացիական հարաբերություններ։ Յուրաքանչյուր դաստիարակ պետք է ունենա անհատահան մոտեցում ամեն երեխայի նկատմամբ։ Եւ ամենակարևորը, կարծում եմ ամենքս դաստիարակ լինելուց առաջ պետք է լինենք հոգեբան՝ չառանձնացնել ոչ մի երեխայի՝ իրենց առավելություններով ու թերությունմերով։ Դե ինչ՝խոսքը ուժ ունի, հուսամ սպասելիքներս կարդարացվեն…

Խաղի և զարգացման հարաբերությունը հավասարազոր է ուսուցման՝ զարգագման նկատմամբ ունեցած հարաբերությանը

D238C85E-88DB-440E-A145-90162F35BC8CԱյո երեխայի զարգագումը եւ խաղը ուղիղ համեմատական են։ Ուստի անհրաժեշտ է հաճախակի խաղեր կազմակերպել երեխա – ծնող փոխհարաբերություններում՝ հնարավորություն տալ երեխային շարունակել ծնողի ստեղծագործական միտքը իր պատկերացմամբ եւ հնարամտությամբ ։

Եվ այսպես խաղի միջոցով կզարգանա երեխայի խոսքը ։

«Երեխայի խելքը մատիկների մեջ է»

Փոքրիկը մշտապես ուսումնասիրում ու նվաճում է իրեն շրջապատող աշխարհը։ Ինֆորմացիայի ձեռքբերման հիմնական աղբյուրը շոշափումնն է։ Երեխային անհրաժեշտ է ամեն ինչի ձեռք տալ, բռնել, շոյել, երբեմն նույնիսկ «համտեսել»։ Եթե մեծահասկաները խրախուսում են փոքրիկների այս ձգտումները՝ նրանց առաջարկելով տարբեր խաղալիքներ (փափուկ, պինդ, հարթ, սառը և այլն), լաթի կտորներ, տարբեր առարկաներ ուսումնասիրելու համար, երեխան զարգանալու համար մեծ խթան է ձեռք բերում։ Ապացուցված է, որ երեխայի խոսքն ու նրա շոշափելու փորձը սերտ փոխկապակցված են։ Այդ իսկ պատճառով, եթե ցանկանում եք, որպեսզի Ձեր երեխան լավ խոսի, զարգացրեք նրա թաթիկները։

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы