Դիպլոմային աշխատանք

ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ»ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՔՈԼԵՋ

Նախադպրոցականմանկավարժություն

 

 

Թեմա՝ Ընտանիք  մանկապարտեզհամագործակցությունը՝ երեխայիներդաշնակ զարգացման գրավական

Ուսանողներ՝ Նոնա Զաքարյան, ԱննաՊողոսյան

Ղեկավար՝ Լուսինե Փաշայան

Գրախոս՝ Քնարիկ Ներսիսյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երևան, 2019

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 

ԳԼՈՒԽ 1 ԸՆՏԱՆԻՔԻ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵԽԱՅԻԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

11 Ընտանիքի  դերը երեխայի զարգացմանհարցում

1.2 Մանկապարտեզի դերը երեխայիզարգացման հարցում

13 Ընտանիքի ներգրավումըմանկապարտեզի կյանքին

14 Ընտանիքի և մանկապարտեզիհամագործակցությունը

ԳԼՈՒԽ 2 ԸՆՏԱՆՔՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԱՄԱԳՈՐԾԱՑՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼՆԵՐ

2.1 Ընտանիք մանկապարտեզ համագործակցության մոդելը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր պարտեզներում 

22 Ընտանիք  մանկապարտեզ համագործակցության ստանդարտացված մոդելի նմուշ թաղային մանկապարտեզի օրինակով

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ներածություն

Ընտանիքի դերը և ազդեցությունը երեխայիզարգացման, անհատականության ձևավորմանև ողջ կյանքի վրա անժխտելի է։ Ինչպեսանժխտելի է այն, որ երեխայի առաջինդաստիարակը և ուսուցիչը նրա ծնողներն են, ովքեր պատասխանատու են այն միջավայրիհամար, որտեղ մեծանում է իրենց երեխան։

Երեխայի զարգացման հարցում ընտանիքիցհետո կարևոր գործառույթ է կատարումմանկապարտեզը, որը դառնալով գործընկեր, շարունակում է ընտանիքի աշխատանքը, օգնումընտանիքին։

Ուստի, երեխայի անհատականությանձևավորման, ներդաշնակ զարգացման համարկարևոր է այդ երկու կարևոր օղակներիհամագործակցությունը։

Աշխատանքի նպատակը։ Աշխատանքինպատակը ընտանիք  մանկապարտեզհամագործակցության մոդելներիուսումնասիրությունն ու ներկայացումն է։

Թեմայի արդիականությունը։ Այսօր թե՛մանկապարտեզը և թե՛ ծնողական համայնքըավելի մեծ հնարավորություններ ունենհաղորդակցման և գործընկերության հարթակներստեղծելու և իրար աջակցելու համար։ Եվ այդ համագործակցության արդյունավետությունով է պայմանավորված նոր սերնդի առողջ  և ներդաշնակ զարգացումը։

Աշխատանքի նպատակը և խնդիրները։Աշխատանքի նպատակն է ներկայացնելընտանիքի և մանկապարտեզի դերը ևնշանակությունը երեխայի ներդաշնակզարգացման գործում, ինչպես նաևուսումնասիրել և ներկայացնել ընտանիք մանկապարտեզ համագործակցության մոդելներ։

Աշխատանքի մեթոդաբանական հիմքերը։Աշխատանքը կատարել ենք համադրական ևվերլուծական մեթոդների կիրառմամբ։

Աշխատանքի նշանակությունը։ Փորձ էկատարվել ներկայացնել ընտանիք մանկապարտեզ համագործակցության, գործընկերության օրինակներ, որից կարող ենօգտվել դաստիարակները, ծնողները ։

Աշխատանքը ունի հետևյալ բաժինները՝ ներածություն, առաջին գլուխ, երկրորդ գլուխ, եզրակացություն, գրականության ցանկ։ Աշխատանքը կազմված է 25 համակարգչային էջից։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

11 Ընտանիքի  դերը երեխայի զարգացմանհարցում

Ընտանիքը եղել և մնում է անձի  բարոյականդաստիարակման  հիմնական օղակն ուվճռական գործոնը։ Ընտանիքից է սկսում բարոյական դաստիարակման  նախահիմքերիկառուցումը, որից հետագայում ձևավորվում ևամրապնդվում են անձի վարքի ձևերը ։

Երեխան ծնվելով ընկնում է իր համար բոլորովիննոր վայր, դժվարություններով լի մի աշխարհ, որտեղ նրա հիմնական ու առաջին  սյունըընտանիքն է ։Երեխան աչքերը բացելով, տեսնումէ իր ծնողներին, շփվում նրանց հետ ։ Ծնողներիվաղ ներգործությունները, որոնք նույնիսկ կարողեն  չգիտակցվել երեխայի կողմից, ազդում են նրահետագա զարգացման վրա ։ Առհասարակ, դաստիարակչական ներգործություններիարդյունավետությունը կախված է ծնողների միջև առկա  փոխհարաբերություններից, ընտանիքի կյանքի ձևից՝ «առողջությունից», բարեհաջողությունից, նրա երջանիկ մթնոլորտից։

Ընտանիքում են դրվում երեխայիբարոյական, գեղագիտական,տնտեսագիտականդաստիարակման հիմքերը ։ Երեխայի համարընտանիքը պատրաստի օրինակ է սեփականկյանքը  կառուցելու համար ։ Նա աչքերը բացելով, տեսնում է իր ընտանիքը, նրա ավանդույթները, հարաբերություններն ու դրվածքները, ուստիճիշտ է այստեղ հիշել այն արտահայտությունը, թեյուրաքանչյուր երեխա իր ընտանիքի հայելին է ևնրա ծնողներն են  պատասխանատու  երեխայիհետագա ողջ կյանքի համար ։ Ծնողները շատդեպքերում կարող են  նույնիսկ չնկատել ,որիրենց ամեն խոսքով, վարք ու բարքով օրինակ ենծառայում  իրենց երեխաների համար ։ Երեխանամենից առաջ  իր ընտանիքում է տեսնումբարության, ուշադրության, քնքշանքի, ծերերի, երեխաների ու թույլերի նկատմամբխղճահարության ու փոխօգնությանզգացումների արմատները։ Երեխան յուրացնումէ ընտանեկան ավանդույթներն ու սովորույթները՝  նախապատրաստվում է  հետագաաշխատանքային  գործունեությանը։Ընտանեկան միջավայրում են դաստիարակվումայնպիսի սովորույթներ, ինչպիսիք ենինքնասպասարկումը, ինքնակազմակերպումը, պատասխանատվությունը, հոգատարությունը։

Ընտանեկան դաստիարակությունը  կարող է նպաստել երեխայի մոտ ձեռներեցության, տնտեսվարության, հաշվենկատության, ինչպեսնաև ինքնուրույնության,անկախության, ինքնասպասարկման կարողություններիձեռքբերմանը և երեխայի արագ աճին։

Ինչ կարող են անել ծնողները

 Ժամանակ հատկացնեն   իրենց երեխայինիսկապես ուշադիր նայելու համար։ Նկատենհիվանդության, էմոցիոնալ հուզվածության, քաշի ավելացման կամ  կորստի, խնամքիպակասի կամ  զարգացման փոփոխության հետ կապված  նշանները ։
 Ավելի շատ ժամանակ  անցկացնեն ՝ լսելովերեխային ։ Հարցնեն ամեն ինչի մասին ՝սկսած այն բանից, թե ինչպես են գործերըմանկապարտեզում, մինչև այն, թե որքանով էնրան դուր գալիս իրենց պատրաստած նախաճաշերը։
 Ծիծաղեն միասին ։ Պիտի թողնել, որ  երեխանսովորեցնի ծնողին իր պես երեխա լինել, կատակել, զվարճանալ իր ձևով ։
 Աշխատել աշխարհին  նայել երեխայի աչքերով։Հիանալ  առաջին ձյունով  կամ աշնանայինտերևների  մեջ թավալ գալով ։
 Պիտի հրաժարվել երեկոյան  կարևոր  ժամերընվիրել  արտաժամյա աշխատանքին 
 Հիշել օրը ճիշտ սկսելու  կարևորության մասին,  որի մեջ մտնում է ոչ միայն  լավ նախաճաշը, այլև ջերմ հրաժեշտը։
 Համբուրել երեխային, գրկել նրան, սեղմել նրաձեռքը  և ասել, որ սիրում եք  նրան։

 

 

 

1.2 Մանկապարտեզի դերը երեխայիզարգացման հարցում

Մարդկային շփման առաջին փորձըերեխաները ստանում են ընտանիքում, բայցհասարակություն ինտեգրվելու առաջին մեծփուլը երեխայի համար հանդիսանում էնախակրթարանը, մանկապարտեզը։Մանկապարտեզի առօրյան ի տարբերությունընտանեկան միջավայրի հնարավորություն էտալիս երեխային շփվել իր հասակակիցների հետ, դառնալ ավելի ինքնուրույն։ Նախակրթարանիընտրության ժամանակ ծնողները պարտադիրպետք է ուշադրություն դարձնեն՝  

1. Ինչպիսի դաստիարակներ և դայակներ ենզբաղվում երեխայի խնամքով ևդաստիարակությամբ։
2. Ի՞նչ մեթոդով են իրականացվում երեխայի զարգացման ծրագրերը։
3. Արդյոք երեխան սիրում է դայակին ևդաստիարակին, հաճույքով է հաճախում, թեպարտադրված։
4. Արդյոք երեխան ճնշման չի ենթարկվումհասակակիցների ևմեծահասկների կողմից։
5. Որքանո՞վ է նախակրթարանը, մանկապարտեզը

համապատասխանումսանիտարահիգիենիկ պայմաններին։

6 Որքանո՞վ է նախակրթարանը, մանկապարտեզը երեխայի զարգացման համար նպաստավոր միջավայր ապահովում։

Յուրաքանչյուր երեխա անկրկնելի էանհատական զարգացման տեմպով և իր ուրույնոճով։ Երեխաների անհատականառանձնահատկությունները  պետք է հաշվիառնվեն նրանց հետ հաղորդակցվելիս և գործունեություն կազմակերպելիս։ Երեխաներիհետ իրականացվող գործունեությունը պետք էհամապատասխանի երեխայի զարգացմանհնարավորություններին և խթանի նրանցհետաքրքրությունը, մտածողությունը։ Երեխանսովորում է իրերին ձեռք տալով, դրանքգործածելով, փորձարկելով և շփվելով։Մանկապարտեզը, պետք է ստեղծի միջավայր, որը պետք է նպաստի երեխայի զարգացմանը, դաստիարակը, պետք է ստանձնի խաղընկերոջ դերը։ Օրվա գործունեությունը պլանավորելիսպետք է դնել խթանող, երեխաներին խրախուսողխաղեր։ Դաստիարակը պետք է հետևիերեխաներին որպեսզի հասկանա, թե ինչն էնրանց հասկանալի, ինչը անհասկանալի։Հիմնվելով դիտարկումների վրա, պետք էդաստիարակը առաջարկի հավելյալառաջադրանքներ, որոնք կխթանենմտածողությունը։ Երեխաների զարգացմանկարևորագույն նախապայմանը զարգացմանբոլոր ոլորտներում՝ ֆիզիկական, սոցիալական, հուզական և իմացականփոխկապակցվածությունն է։ Մի ոլորտիառաջընթացի զարգացումը ազդում է մյուսոլորտների առաջընթացին։ Կարևորագույննախապայմանը խախտված է, երբ շեշտը դնում էիմացական զարգացման վրա՝ նվազեցնելովերեխայի զարգացման մյուս ոլորտներինշանակությունը։ Որպեսզի երեխան արագյուրացնի ինֆորմացիան, անհրաժեշտ է, որ այնկապված լինի երեխայի կյանքի ու միջավայրի հետև համապատասխանի նրա զարգացմանմակարդակին։ Երբ երեխաները զգում են, որսովորածն առնչվում է իրենց կյանքի հետ, ավելիհետևողական են կատարում առաջադրանք ևպատրաստ են լինում սովորելու ավելին։

Մանկական հոգեբանների մեծ մասը միակարծիքի է ՝ երեխան պետք է հաճախի մանկապարտեզ, քանի որ այն մեծ դեր ունիերեխայի  սոցիալիզացման գործում։

Հայտնվելով մանկապարտեզում՝ իրենանծանոթ շրջապատում՝ երեխան շփվելու նոր հատկություն է ձեռք բերում ։ Եթե տանը նասովորել է  առաջին իսկ պահանջով  ստանալ այն, ինչ ուզում է կամ իր ուզածին հասնել լացով կամհիստերայով, ապա նոր միջավայրում  նաստիպված է  հարմարվել և ուրիշների կարծիքըհաշվի առնել։

Երեխայի էմոցիոնալ դաշտում , տեղի ենունենում փոփոխություններ։ Եթե առաջ նակարեկցում էր  հեքիաթների կամ  մուլտերիհերոսներին, ապա  հիմա սկսում է  կյանքի նորփուլ, որտեղ  ընկերները իրական են ։Մանկապարտեզում կազմակերպում են միջոցառումներ,  նշվում են տարեդարձեր, կազմակերպվում են արշավներ , այցելություններթանգարաններ ։ Երեխան սովորում է  նորմալարձագանքել  իրադարձություններին, ստանումէ մի շարք էմոցիաներ, որոնք հետո դասակարգումև գնահատում է ։

Սահմանվում է հստակ օրակարգ ։Փոքրիկըզբոսնում է , խաղում, սնվում է օրվա հստակժամերին ։ Ճիշտ սահմանված օրակարգը երեխայի հոգեբանական  և էմոցիոնալզարգացման կարևոր դրույթներից մեկն է ։

 Մանկապարտեզում երեխան ստանում է իր առաջին առաջադրանքները, որոնք նա փորձումէ  ճշտությամբ կատարել։ Օրինակ՝  հարդարելանկողինը, դասավորել խաղալիքները,  ուտելուցհետո հավաքել սպասքը, ինքնուրույն հագնվել ևայլն ։ Նման պարզ խնդիրները  երեխայի մոտ զարգացնում են  պատասխանատվությունը  ևինքնուրույնությունը։

Մանկապարտեզ հաճախելն ունի մի շարքդրական ազդեցություններ երեխաներիհոգեբանական զարգացման վրա
Ի տարբերություն տանը ծնողի, ընտանիքիանդամի կամ դայակի հսկողության տակմնալուն`մանկապարտեզ գնալիս զարգանում եներեխայի՝
—    սոցիալական հմտությունները՝ նրանքսովորում են ուրիշ անհատների հետհաղորդակցվելու հմտություններ (ինչնէականորեն տարբերվում է ընտանիքիանդամների/դայակի հետհարաբերություններից),
—    թիմում աշխատելու հմտությունները,
—    խոսքային հմտությունները,
—    հուզական աշխարհը. նրանք ավելի լավ ենհասկանում իրենք իրենց եւ դիմացինիզգացմունքներն ու հույզերը
Ինչպես նաեւ երեխան՝
—    սովորում է հարգել դիմացինին,
—    ձեռք է բերում նոր ընկերներ,
—    ծանոթանում է նոր մոտեցումների եւգաղափարների հետ,
—    լայնացնում է աշխարհայացքը:
Մանկապարտեզ հաճախելն ունի նաեւ միշարք այլ առավելություններ
 Կա հստակ սահմանված օրվա ռեժիմ՝ ինչքանուզում է հետեւողական լինի ծնողը, դայակը կամտատիկը, տնային պայմաններում օրվա ռեժիմինհետեւելը շատ ավելի բարդ է, երբեմն նույնիսկ՝անհնար
 Երեխաների հետ զբաղվում է հատուկ նրանցհետ աշխատելու համար մասնագիտացվածանձնակազմ, ինչը ոչ միշտ է հնարավորապահովել խնամակալի դեպքում:
 Հետազոտությունները ցույց են տալիս նաեւ, որմանկապարտեզից հետո երեխաներն ավելիարագ եւ հեշտ են հարմարվում դպրոցին: Այստեղգլխավորը ոչ թե ձեռք բերած ուսումնականգիտելիքներն են (տառաճանաչություն կամմաթեմատիկա), այլ կյանքի մի շարքհմտությունները, օրինակ՝ ռեժիմին սովոր լինելը, խմբով աշխատելը, սոցիալական հմտություններձեռք բերելը եւ այլն
Երեխաներին մանկապարտեզ տանելուցանկալի տարիքը 3 տարեկանն է
Իհարկե, ցանկալի տարիքը կախված է երեխայիառանձնահատկություններից: Կան երեխաներ, որոնք արդեն 2 տարեկանից լրիվ պատրաստ ենմանկապարտեզ հաճախելուն, սակայնընդունված է համարել, որ լավագույն տարիքը 3 տարեկանն է: Այդ ժամանակ երեխան արդենունի զարգացած խոսք, կարողանում էարտահայտել իր զգացմունքներն ուցանկությունները, սովոր է մեծահասակներինտեղեկացնել իր կարիքների մասին (զուգարանիկարիք, սոված է կամ մրսում է) եւ այլն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

13 Ընտանիքի ներգրավումընախադպրոցական հաստատության կյանքին

Շատ կարևոր է ծնողների ակտիվմասնակցությունը մանկապարտեզում իրականցվող կրթության, դաստիարակության ևզարգացման գործընթացում։

Այդ համագործակցությունից շահում է, թե՛երեխան, թե՛ ընտանիքը, թե՛ տվյալհաստատությունը։ Դեռ փոքր տարիքից, վաղմանկության շրջանում երեխաները իրենցինքնուրույնությունը, անհատականությունըհաստատելու, ապահով բարեկեցիկ կյանքունենալու համար մեծապես կախված են լինումիրենց ընտանիքից։ Ծնողները համարվում եներեխայի համար առաջին ուսուցիչը և առաջինօրինակ ծառայողը։ Երեխաները անմիջապեսընկալում են այն ամենը ինչը տեսնում և լսում են։Այդ պատճառով այն մարդիկ, ովքերշրջապատում են երեխային պետք է հետևել իրենցցանկացած քայլին, խոսքին և կատարածգործողություններին։ Ընտանիքները լինում ենշատ տարբեր և մանկավարժը՝ ով աշխատում էայդ տարբեր ընտանիքներում բնակվողփոքրիկների հետ պարտավոր է մանրամասնուսումնասիրի նրանց ընտանիքները և փորձելըմբռնել ընտանեկան կյանքի փոփոխական ևանհատական բնույթը։ Ընտանիքները տարբերեն իրենց բնույթով կազմով և գործողությամբ։Մենք չենք կարող անկնկալել, որ բոլորընտանքիները նույն կերպ կմասնակցեն երեխայիկրթմանը, խնամքին, դաստիարակությանը, հնարավորինս շատ ժամանակ կհատկացնեննրանց և կաջակցեն ամենափոքր հարցերում։Դաստիարակը ով աշխատում է երեխաների հետպարտավոր է ծնողի հետ զրուցել, քննարկել այնբոլոր խնդիրների մասին, որոնք առնչվում եներեխայի հետ։ Հնարավորություն տալ նրանցխոսել և տալ տարբեր գաղափարներ ևտեղեկություններ, որոնք էլ ավելի հեշտկդարձնեն երեխայի հետ շփումը։ Ծնողի հետարդյունավետ հաղորդակցում ապահովելու համար դաստիարակը պետք է բազմաբնույթգործողություններ ծավալի և տարբերռազմավարություններ կիրառի, լինիստեղծագործ, ճկուն, բարեհամբույր, մեծահոգի, համբերատար, բանիմաց և հոգատար։ Ծնողիտեղեկացված լինելը երեխայի կատարածցանկացած լավ և վատ արարքի մասին է ավելի էհեշտացնում համագործակցությունը ծնողի հետ։Եվ որպես գործընկերներ ավելի միավորումնրանց և արդյունավետ դարձնում նրանցկատարած աշխատանքը։

Ծնողները կարող են ներգրավվել տարբերկազմակերպչական նպատակներով։ Օրինակնյութական միջավայրի բարելավման , խոհանոցային աշխատանքներում, միջոցառումների և էքսկուրսիաների ժամանակ։Շփմանը նպաստում են նաև ծնողականհավաքները, սեմինարները, ծնողների կողմից խմբում իրականցվող գործունեությունները։

Ընտանիք  մանկապարտեզ դրականհամագործակցությունը երեխայի շուրջ ստեղծումէ մի միջավայր, որտեղ ընտանիքները և մանկապարտեզը համատեղ աշխատում եերեխայի զարգացմանն ու դաստիարակությաննուղղված ընդհանուր նպատակներին հասնելուհամար։ Մանկավարժների և ընտանիքների միջևդրական հաղորդակցությունը դրական մթնոլորտէ ստեղծում երեխաների համար։ Երեխայիընտանիքի անդամները նրա առաջինուսուցիչներն են։ Երեխաները շատ բան ենսովորում հենց ընտանիքից սկսած բաժակով ջուրխմելուց մինչև ընթերցանություն։ Ընտանիքիանդամներն են երեխայի համար կենսականորենկարևոր որոշումներ ընդունում, շրջապատումնրանց սիրով, կրթում և դաստիարակում։ Նրանքշատ լավ են ճանաչում իրենց երեխաներին ևգործուն դեր ունեն նրանց դաստիարակությանգործընթացում։ Երեխաներն իրենց վրա կրում ենընտանիքի ազդեցությունը, ուստիդաստիարակները պետք է լրջորեն հաշվի առնենայդ փաստը և երեխաներին հետ աշխատելիսամրապնդեն կապը ընտանիքի հետ՝ նկատիունենալով դրանց առանձնահատկություններըև տարբերությունները։ Որքան սերտ ևարդյունավետ լինի մանկապարտեզընտանիքկապը, այնքան ավելի մեծ կշահեն երեխաները

 

 

 

 

 

 

 

 

14 Ընտանիքի և մանկապարտեզիհամագործակցությունը

Արդյունավետ համագործակցությանդեպքում  ընտանիքը, մասնավորապես՝ծնողները, ակտիվորեն մասնակցում են երեխայիմանկապարտեզային կյանքին։ Դրա համարանհրաժեշտ է մանկապարտեզի և ընտանիքի՝համապատասխանաբար տնօրենության, դաստիարակների և ծնողների փոխադարձ համաձայնությունը, որից մեծապես շահում ենթե՛ երեխան, թե՛ ընտանիքը և թե՛մանկապարտեզը։ Լինում են դեպքեր, երբ շահումէ նաև համայնքը։

Վաղ մանկության շրջանում  երեխաներնիրենց ինքնությունը,  անհատականությունըհաստատելու, ապահովություն, խնամք ևընդհանուր բարեկեցություն ունենալու համարմեծապես կախված են լինում  իրենցընտանիքներից։ Ընտանիքների ևմանկապարտեզի հաղորդակցումը  նպաստում էնրանց փոխըմբռմանն ու կողմնորոշմանը ևերեխաների նկատմամբ առավելհետևողականություն է ապահովում։ Ընտանիքների և դաստիարակներիգործունեության համատեղ ծրագրումըհեշտացնում է  երեխաների սոցիալական հաղորդակցումը ՝ սոցիալիզացիան։

Ինչո՞ւ է անհրաժեշտ խթանել մանկապարտեզի ևընտանիքի  համագործակցությունը։

Երբ ընտանիքի անդամը  դրականմասնակցություն է ունենում մանկապարտեզիկյանքին, նույնիսկ եթե այդ մասնակցությունը կարճատև է և ոչ հաճախակի , երեխայիինքնահարգանքը մեծանում է ։ Նման դրականմասնակցությունը երեխային վստահություն էներշնչում, որ իր ընտանիքը հավանություն էտալիս  տան աշխարհից լիովին տարբերվող այնմյուս աշխարհին, որտեղ ինքն  անցկացնում է առանց ծնողների։

Մանկապարտեզի կյանքին ընտանիքներիմասնակցությունը երեխաներին ավելի էոգեշնչում։ Ավելին, ընտանիքների նկատմամբդաստիարակների հարգալից վերաբերմունքներեխաներին առավել դրականորեն է տրամադրում դեպի մանկապարտեզը։ Այդժամանակ մանկապարտեզը դրական փորձառություն է դառնում ամբողջ ընտանիքիհամար։

Ի՞նչ են շահում դաստիարակներն ու պարտեզը

Ծնողների և դաստիարակի միջև երեխայիկարիքների և զարգացման մակարդակի մասինտեղեկությունների փոխանակումից շահում ենթե՛ ընտանիքը, թե՛ մանկապարտեզը։ Ծնողները, լինելով տարբեր մասնագիտությունների տերմարդիկ, կարողանում են մանկապարտեզինաջակցել կոնկերտ նախաձեռնություններում՝սկսած նյութական աջակցությունից մինչևմասնագիտական խորհրդատվությունը։

Ի՞նչ է շահում ընտանիքը

Մանկապարտեզի կյանքին ծնողներիմասնակցությունը օգնում է ծնողներին ավելիլավ հասկանալ մանկապարտեզի ծրագիրը,հասկանալ հաջողությունների ևդժվարությունների հիմքերն ու պատճառներըդիտարկել երեխայի վարքը՝ այլ երեխաների հետհարաբերություններում և ավելի խորն ըմբռնելերեխայի զարգացման հետ կապված հարցերը,ավելի հեշտորնեն են կարողանում երեխաներիդաստիարակումըտանը։Իհարկե, որոշ դեպքերում առկա է դաստիարակծնող փոխհարաբերությանաններդաշնակություն։ Նրանց հաջողփոխհար